երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 58 դեպք

Մեկ օրում ոստիկանները բացահայտել են հանցագործության 58 դեպք

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 58 դեպք։

Մասնավորապես բացահայտել են թմրամիջոցի հայտնաբերման` 12, խարդախության և սառը զենք կրելու՝ 7-ական, մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության՝ 6-ական, ֆիզիկական ներգործության՝ 4, պաշտոնեական լիազորությունները չարաշահելու և թմրանյութի իրացման՝ 3-ական, մարդու առևանգման, շորթման, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու, ինչպես նաև այդ նպատակով նյութեր կամ առարկաներ տարածելու, ընտանեկան բռնության, ջրային կենդանիներ ապօրինի որսալու կամ ջրային կենդանիներ կամ ջրային բույսեր ապօրինի արդյունահանելու, պատիժն ի կատար ածող հիմնարկում կամ ձերբակալվածներին կամ կալանավորվածներին պահելու վայրերում իրականացվող գործունեությունը խոչընդոտելու, անձնական կամ ընտանեկան կյանքի գաղտնիությունը խախտելու և փաստաթղթեր կամ պետական պարգևներ, պատվավոր կոչումներ ապօրինի ձեռք բերելու կամ իրացնելու՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել են 1 անհետ կորած և 4 հետախուզվող։ Կամավոր ներկայացել է 1 հետախուզվող։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 4 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

  • Կիսվել: