կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Մեղադրվում եմ Մայր բուհից գումար հափշտակելու մեջ, իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում. Սողոմոնյան

Մեղադրվում եմ Մայր բուհից գումար հափշտակելու մեջ, իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում. Սողոմոնյան

՛՛Համախմբում՛՛ շարժման անդամ Մենուա Սողոմոնյանը ֆեյսբուքյան իր ֆեյսբուքյան էջում էջում հայտնել է, որ իրեն մեղադրում են Մայր բուհից գումար հափշտակելու մեջ:

՛՛Քրգործը շինծու է՝ անհեթեթ հիմքով։ Իմ հանդեպ իրականացվում է քաղաքական հետապնդում. ի դեպ, վերջին մեկ տարում սա երկրորդ հարուցված քրգործն է:

Քաղաքական հետապնդման նպատակը լռեցնելն է Արցախը հանձնելու դեմ պայքարող անձանց, այդ թվում ինձ, մեր երկրի համար բախտորոշ այս շրջափուլում։

Շինծու քրգործի հանգամանքների և քաղաքական հետապնդման նպատակների ու դրսևորումների մասին մանրամասն կանդրադառնամ մայիսի 22-ին՝ երկուշաբթի, ժամը 11:00-ին ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի բակին հարող տարածքում տեղի ունենալիք մամուլի ասուլիսին։ Պատրաստ եմ պատասխանել ԶԼՄ-ների և աջակիցների հարցերին՛՛,-նշել է նա:

 

 

  • Կիսվել: