երեքշաբթի, մայիս 17
17 / 5 / 2022
Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թովմասյան

Մարդը պետք է զգա, որ իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք․ Թովմասյան

Հասարակության մեջ, քաղաքական դաշտում շատ է խոսվում մարդու իրավունքների պաշտպանության անհրաժեշտության մասին, բայց մենք պետք է հասնենք նրան, որ մարդն ինքը զգա, որ ՀՀ-ում պաշտպանված է։ Այս մասին ԱԺ նիստին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

«Քանի դեռ կոնկերտ գործիքակազմի կիրառմամբ մարդը չի հասկացել, որ պաշտպանված է, մնացած հայտարարությունները՝ առանց փաստերի, մնալու են օդում կախված։ Մարդը պետք է զգա, որ կառավարությունը, իշխանությունը ոչ թե խոսում է մարդու իրավունքների պաշտպանության մասին, այլ պաշտպանում է դրանք։ Այս առումով շատ կարևոր դեր ունի մարդու իրավունքների ապագա պաշտպանը, որ պետք է ոչ միայն հայտարարություններով սահմանափակվի, այլև շատ ավելի կարևոր գործիքակազմերի կիրառի»,-ասաց պատգամավորը։

Նա ընդգծեց, որ հետպատերազմյան ՀՀ-ում մարդու իրավունքների պաշտպանության առաջնահերթությունները շատ են փոխվել։

«Ես երեկ եմ վերադարձել Գեղարքունիքի մարզի առաջնագծում տեղակայված բնակավայրերից, մարդիկ ունեն կենսական իրավունքների պաշտպանության խնդիր»,-ասաց նա։

  • Կիսվել: