երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված

Մամիկոն Ասլանյանը կմնա կալանավորված

Վերաքննիչ քրեական դատարանը, նախագահությամբ Ռուբիկ Մխիթարյանի, այսօր մերժեց Վանաձորի համայնքապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանի փաստաբանների բողոքը նրա նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոփոխելու վերաբերյալ։

Մամիկոն Ասլանյանի փաստաբանները Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կբողոքարկեն վերադաս ատյանում։

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 17-ին նախատեսված էր Վանաձորի նորընտիր ավագանու առաջին նիստը։ Բայց դրանից մեկ օր առաջ Մամիկոն Ասլանյանը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։

Նրան մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու, պաշտոնեական կեղծիքի հատկանիշներով։

Նշենք, որ Մամիկոն Ասլանյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Ըստ փաստաբանների՝ նրա նկատմամբ իրականացվում է քաղաքական հետապնդում:

  • Կիսվել: