շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Մամիկոն Ասլանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվել է

Մամիկոն Ասլանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվել է

Վանաձոր համայնքի նախկին ղեկավար Մամիկոն Ասլանյանի տեսակցությունների և հեռախոսազանգերի վրա դրված արգելքը վերացվել է:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանը դատավոր Մարտին Արզումանյանի նախագահությամբ այսօր բավարարել է պաշտպանական կողմի միջնորդությունը՝ կոչ անելով մեղադրող դատախազ Նարեկ Մովսիսյանին ինքնաբացարկ հայտնել: Նա, սակայն, նման միջնորդություն չի ներկայացրել, որպեսզի նիստերը չձգձգվեն:

Ինչպես նշել է Ասլանյանի պաշտպան Ռուբեն Հակոբյանը՝ դատախազն այս գործով կողմնակալ վերաբերմունք ունի: Նա պնդել է, որ նախաքննության ընթացքում չի կատարվել գործի հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտում:

Իր հերթին մեղադրող դատախազը չի ընդունել պաշտպանի կոչը՝ նշելով, որ նախաքննության ընթացքում այնպիսի էական խախտումներ չի նկատել, որոնք հիմք կհանդիսանային գործը լրացուցիչ քննության ուղարկելու համար, և եթե պաշտպանին հայտնի էին նման խախտումներ, ապա ինչու՞ նա նախաքննության ընթացքում նման միջնորդություն չի ներկայացրել:

Նշենք, որ այսօրվա դատական նիստը հետաձգվեց՝ պաշտպաններից մի քանիսի բացակայության պատճառով:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Մամիկոն Ասլանյանը մեղադրվում է 8 դրվագով պաշտոնեական լիազորությունների անցման, 7 դրվագով պաշտոնեական կեղծիք կատարելու համար:

  • Կիսվել: