ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մահվան ելքով ավտովթար Մյասնիկյան պողոտայում

Մահվան ելքով ավտովթար Մյասնիկյան պողոտայում

2021 թ. օգոստոսի 25-ին՝ ժամը 02:10-ի սահմաններում, Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել պողոտայի երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը, ինչի հետևանքով վարորդը և նշված ավտոմեքենայի ուղևորն ստացել են մարմնական վնասվածքներ ու տեղափոխվել հիվանդանոց, որտեղ վերջինս, ստացած մարմնական վնասվածքներից գիտակցության չգալով, մահացել է:



Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:

Նախաքննության ընթացքում կատարվել են դեպքի վայրի և տրանսպորտային միջոցի զննություններ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:



Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ վարորդի և ուղևորի ինքնությունը, պատահարի բոլոր հանգամանքները պարզելու, օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու ուղղությամբ:

  • Կիսվել: