չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը դեռևս երկարացված չէ, պաշտպանական կողմը ներկայացնում է իր առարկությունները. պաշտպան

Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը դեռևս երկարացված չէ, պաշտպանական կողմը ներկայացնում է իր առարկությունները. պաշտպան

Լևոն Քոչարյանի գործով դատական նիստը դեռևս շարունակվում է, պաշտպանական կողմը ներկայացնում է իր առարկությունները: Այս մասին սոցցանցի իր էջում գրել է Լևոն Քոչարյանի պաշտպան Ալեքսանդ Կոչուբաևը:

՛՛Լևոն Քոչարյանի կալանքի ժամկետը դեռևս երկարացված չէ՛՛,-նշել է նա:

Ավելի վաղ Կոչուբաևը հայտնել էր, որ քննիչը և դատախազը միջնորդել են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու` Լևոն Քոչարյանի կալանքը երկարաձգել 2 ամսով:

՛՛Միջնորդության ներկայացման ընթացքում դատախազը պնդեց, որ որևէ փաստական տվյալ չունեն Լևոն Քոչարյանի ոչ պատշաճ վարքագծի վերաբերյալ, բայց պետք է մնա կալանավորված: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 11-ը վարութային գործողություն չանելու մասով, որևէ դիրքորոշում չունի, բայց պնդում է, որ պետք է Լևոն Քոչարյանը մնա կալանավորված՛՛,-նշել էր նա:

Նշենք, որ Հանրապետության հրապարակում տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ Լևոն Քոչարյանին բերման էին ենթարկել, ապա նա տեղափոխվել էր հիվանդանոց, որտեղից էլ նրան ձերբակալել էին: Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևի հաղորդմամբ` ոստիկանները հաղորդում են ներկայացրել, որ Լ. Քոչարյանը չորս կարմիր բերետավորի է ծեծել:

  • Կիսվել: