երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ալեն Սիմոնյանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ Անժելա Թովմասյանի

Ալեն Սիմոնյանը հերթական դատական հայցն է ներկայացրել ընդդեմ Անժելա Թովմասյանի

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան մուտքագրվել է Ալեն Սիմոնյանի հայցն ընդդեմ «Հայելի» ակումբի հիմնադիր Անժելա Թովմասյանի։

Ալեն Սիմոնյանի պնդմամբ՝ իր պատվին ու արժանապատվությանը վիրավորանք է հասցրել Անժելա Թովմասյանի հետևյալ խոսքը․ «Խաչատուր Սուքիասյանի ոտքերի տակ ըսենց վազվզում էր, ինքը ըսենց ոտքերի տակ վազվզում, վազվզում էր Ալենը»։

Հայցվոր Ալեն Սիմոնյանը դատարանին խնդրում է Անժելա Թովմասյանին պարտավորեցնել հայցվորից հրապարակայնորեն ներողություն խնդրել, հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել 1 միլիոն ՀՀ դրամ, ինչպես նաև պատասխանող Անժելա Թովմասյանից հօգուտ Ալեն Սիմոնյանի բռնագանձել ընդհանուր 530 հազար դրամ դատական ծախսերի հատուցում։

  • Կիսվել: