շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Կոտայքի մարզի պարեկները ապօրինի փայտանյութ տեղափոխող մեքենա են հայտնաբերել

Կոտայքի մարզի պարեկները ապօրինի փայտանյութ տեղափոխող մեքենա են հայտնաբերել

Ոստիկանության Կոտայքի մարզի պարեկները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել: Մայիսի 16-ին ծառայություն իրականացնելիս Հրազդանի Հայ ֆիդայիների փողոցում նրանք նկատել էին «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մի ավտոմեքենա, որը փայտանյութ էր տեղափոխում: Դիլիջանի բնակիչ վարորդը չի ներկայացրել փայտանյութի օրինականությունը հաստատող որևէ փաստաթուղթ: Նա պարեկներին հայտնել է, որ փայտանյութը գնել է Երևանում՝ անհայտ անձից: Դեպքի հանգամանքները պարզելու համար իրավապահները մեքենան, փայտանյութով հանդերձ, տեղափոխել են ոստիկանության Հրազդանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:
Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Կոտայքի մարզային քննչական վարչություն:

  • Կիսվել: