կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում  ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի. Մինասյան

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ կառավարության իրականացրած բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի. Մինասյան

Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում 2023 թվականին Հայաստանի կառավարության իրականացրած բարեփոխումներն արժանացել են միջազգային բարձր գնահատականի։ Այս մասին այսօր ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը՝ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.)՝ 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցը։

«Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության հինգերորդ փուլի՝ Հայաստանին վերաբերյալ զեկույցում կատարողական 9 ոլորտից ամենաբարձր միավորը տրվել են հակաոռուպցիոն քաղաքականության մշակմանը։ Հայաստանը դուրս է եկել ԳՐԵԿՈ-ի գնահատման անհամապատասխանության գործընթացից և համարվում է բավարար կատարողական ունեցող երկիր»,-նշեց Մինասյանը։

 

  • Կիսվել: