չորեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2025
Խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մեծաքանակ թմրամիջոց

Խուզարկությամբ իրավապահները հայտնաբերել են մեծաքանակ թմրամիջոց

Ոստիկանության Չարենցավանի բաժնի ծառայողները, նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում, խուզարկել են Ալափարս համայնքի 55-ամյա մի բնակչի տունն ու օժանդակ շինությունները: Ավտոտնակից հայտնաբերվել են պոլիէթիլենային երկու տոպրակ, 4 թղթե փաթեթ՝ լցված ընդհանուր մոտ 220 գրամ քաշով մարիխուանայի նմանվող զանգվածով, 1,5 կգ կանեփանման բույսի թփեր:

Տնից իրավապահները հայտնաբերել են ապակե տարայում լցված մոտ 440 գրամ և թղթե 4 փաթեթով մոտ 34 գրամ մարիխուանայի նմանվող զանգվածներ:

55-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Չարենցավանի բաժին: Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են:

  • Կիսվել: