շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
21-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

21-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոց է հայտնաբերվել

Դեկտեմբերի 9-ին ոստիկանության Ճամբարակի բաժնի քրեական հետախույզները ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ տվյալներն իրացրին Էրեբունու բաժնի գործընկերների հետ։

Ոստիկանությունից հայտնում են, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում իրավապահները մայրաքաղաքի Աթոյան փողոցում հայտնաբերել ու ձերբակալել են 21-ամյա մի օտարերկրացու։ Խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են 6 գրամից ավելի մարիխուանա և դեղնականաչավուն զանգվածով երեք գլանակ։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

  • Կիսվել: