շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Խորհրդարանում կկայանա ԲԴԽ անդամի ընտրության գաղտնի քվեարկություն

Խորհրդարանում կկայանա ԲԴԽ անդամի ընտրության գաղտնի քվեարկություն

ՀՀ Ազգային ժողովում փետրվարի 8-ին կկայանա Բարձրագույն դատական խորհրդի անդամի եւ Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատի դատավորի ընտրության գաղտնի քվեարկություն։

Կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խորհրդանական խմբակցությունը ԲԴԽ անդամի պաշտոնին առաջադրել է իրավաբան Կարեն Թումանյանի թեկնածությունը։

Բարձրագույն դատական խորհուրդը, իր հերթին, Վճռաբեկ դատարանի Քաղաքացիական պալատի դատավորի թափուր պաշտոնի համար առաջադրել է երեք թեկնածություն՝ Արթուր Աթաբեկյանի, Արման Օհանյանի եւ Գուրգեն Մալխասյանի։

Գաղտնի քվեարկությունը կսկսվի ժամը 15.00-ին եւ կավարտվի 15.45-ին։ 

  • Կիսվել: