կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Կդադարեցվեն դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները

Կդադարեցվեն դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները

Կդադարեցվեն Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Դարբինյանի լիազորությունները:

2022 թվականի ապրիլի 3-ին լրանում է Հենրիկ Դարբինյանի 65 տարին: Ուստի այդ հիմքով Բարձրագույն դատական խորհուրդը որոշել է պաշտոնավարման տարիքը լրանալու կապակցությամբ՝ ապրիլի 3-ից Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Հենրիկ Ռոբերտի Դարբինյանի լիազորությունները համարել դադարած:

  • Կիսվել: