հինգշաբթի, հունիս 4
4 / 6 / 2026
Երևանում և Արարատի մարզում հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանների գործունեություն է դադարեցվել

Երևանում և Արարատի մարզում հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանների գործունեություն է դադարեցվել

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացվել ՀՀ Արարատի մարզի Սուրենավան համայնքի Երևանյան խճուղի 𝟏𝟒/𝟏 հասցեում, ինչպես նաև Երևան քաղաքի Ռոստովյան 𝟏𝟑/𝟐 հասցեում շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների՝ բենզալցակայանների և հեղուկացված ածխաջրածնային գազալցակայանների նկատմամբ։
 
Տեսչական մարմնի Արարատի և Երևանի տարածքային բաժինների մասնագետների կողմից իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի անվտանգության համար։
 
Հիմք ընդունելով արձանագրված խախտումների վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ նշված հասցեներում գործող օբյեկտների գործունեությունը դադարեցվել է՝ մինչև արձանագրված խախտումների ամբողջական վերացումը:
 
Նշենք, որ Տեսչական մարմնի մասնագետների կողմից իրականացված հետևողական բացատրական աշխատանքների արդյունքում երկու տնտեսավարողներն էլ կամովին ապամոնտաժվել են հեղուկացված ծխաջրածնային գազալցակայանները։

  • Կիսվել: