ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառուցապատողները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից. ՊԵԿ

Կառուցապատողները խուսափել են առանձնապես խոշոր չափերի հարկերից. ՊԵԿ

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ոլորտային թիվ 8 բաժնի աշխատակիցներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջաններում բազմաբնակարան շենքերի երկու կառուցապատող ընկերություն առուվաճառքի պայմանագրերում օտարվող բնակարանների արժեքները միտումնավոր ցածր են նշել: Այս մասին հայտնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժմից:

 

Կեղծելով օտարվող բնակարանների արժեքները՝ կառուցապատողները թաքցրել են իրական շրջանառությունները և խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց:

 

Հաշվարկները ցույց են տվել, որ մեկ  դեպքով  մեկ գործարքի հաշվարկով ստվերը կազմել է 55.5 տոկոս, իսկ 2-րդ դեպքով՝ 29.7 տոկոս։ 

 

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը բնակարաններ ձեռք բերող  քաղաքացիներին հորդորում է  վտանգի չենթարկել իրենց սեփականության իրավունքը և անշարժ գույքերի գնման իրավունքի կամ առուվաճառքի պայմանագրերում կառուցապատողներից պահանջել նշել բնակարանների իրական արժեքները:

Մանրամասները՝ տեսանյութում:

  • Կիսվել: