Կարմիր բերետավորի կոշիկի հետքը՝ ակցիայի մասնակից Արման Սարգսյանի դեմքին (լուսանկար, տեսանյութ)
՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման մասնակիցներից մեկի՝ ուսանող Արման Սարգսյանի դեմքին մնացել է կարմիր բերետավորի կոշիկի հետքը: Այս մասին տեղեկանում ենք Շարժման տելեգրամյան էջից:
՛՛Արմանին գլուխն են վնասել և ոտքով խփել դեմքին՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:
Նշենք, որ քիչ առաջ միևնույն աղբյուրը հրապարակեց Արման Սարգսյանի ուղերձը հիվանդանոցից, որտեղ այժմ նա գտնվում է:
Հիշեցնենք, որ այսօր ԱԳՆ-ի շենքի դիմաց Բագրատ Սրբազանի և նրա աջակիցների իրականացրած ցույցի ժամանակ քաղաքացիների և ոստիկանների միջև բախում էր տեղի ունեցել, ինչի արդյունքում ՆԳՆ-ի փոխանցմամբ, 16 քաղաքացի էր բերման ենթարկվել: Ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի խոսքով՝ բախման ընթացքում մարմնական վնասվածք էր ստացել երեք ոստիկան:
Ավելի ուշ ՆԳՆ-ն հայտնեց, որ կա 29 բերման ենթարկված:
Այնուհետև ՔԿ-ն հայտարարեց. ՛՛Առերևույթ զանգվածային անկարգություններ՝ մայրաքաղաքի կենտրոնում կազմակերպված բողոքի ակցիայի ժամանակ․ մասնակիցներ են ձերբակալվել. միջոցներ են ձեռնարկվում` կազմակերպիչների և մասնակիցների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ՛՛:
Հավելենք նաև, որ այս պահին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները հավաքվում են ՔԿ-ի դիմաց՝ հաջակցություն իրենց պայքարի ձերբակալված ընկերներին:
Թարմացում. Բագրատ Սրբազանն այցելել է տուժած Արման Սարգսյանին: