երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Կարեն Անդրեասյանը ԳԴՀ դեսպանին ներկայացրել է Հայաստանում մեկնարկած դատաիրավական բարեփոխումների ընթացքը

Կարեն Անդրեասյանը ԳԴՀ դեսպանին ներկայացրել է Հայաստանում մեկնարկած դատաիրավական բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն այսօր՝ մարտի 21-ին, ընդունել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպան Վիկտոր Ռիխտերին, Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) հայաստանյան ծրագրերի համակարգող Նելլի Թումասյանին:

Նախարար Կարեն Անդրեասյանը ներկայացրել է ՀՀ արդարադատության նախարարության բարեփոխումների օրակարգը, մասնավորապես անդրադարձել է սահմանադրական բարեփոխումներին, դատաիրավական, հակակոռուպցիոն, քրեակատարողական, մարդու իրավունքների պաշտպանության ոլորտներում իրականացվող ծրագրերը։

Գերմանիայի դեսպանը և Միջազգային իրավական համագործակցության գերմանական հիմնադրամի (IRZ) ներկայացուցիչը ներկայացրել են իրենց կողմից իրականացվող ծրագրերը:

Գերմանիայի դեսպանը պատրաստակամություն է հայտնել՝ աջակցելու օրակարգում ընդգրկված հարցերի իրագործմանը, ինչպես նաև ամրապնդելու և խորացնելու երկկողմ համագործակցությունը:

Հանդիպման ընթացքում կողմերը ներկայացրել են իրենց առաջնահերթությունները և ձեռք բերել պայմանավորվածություններ հետագա համագործակցության վերաբերյալ:

  • Կիսվել: