ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Կառավարությունը 1,15 մլրդ դրամ հատկացրեց ոստիկանությանը՝ պարեկների համար մեքենաներ ու սարքավորումներ գնելու համար

Կառավարությունը 1,15 մլրդ դրամ հատկացրեց ոստիկանությանը՝ պարեկների համար մեքենաներ ու սարքավորումներ գնելու համար

Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 6-ի նիստում ՀՀ ոստիկանության Արարատի, Արմավիրի, Վայոց ձորի և Սյունիքի մարզերում պարեկային ծառայության գործունեությունը իրականացնելու նպատակով պահուստային ֆոնդից հատկացրեց 1մլրդ 153 մլն դրամ:  Այն կուղղվի անհրաժեշտ այլ մեքենաների և  սարքավորումների ձեռք բերմանը և ոստիկանության  ստորաբաժանումների շենքային պայմանների բարելավմանը։

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Սույն որոշման 5-րդ հավելվածով սահմանվող ապրանքները (գնման առարկաների), աշխատանքների և ծառայությունները առաջարկվում է ձեռք բերել ՀՀ ոստիկանության ընթացիկ տարվա 1158 ծախսային ծրագրով, ի հաշիվ ՀՀ կառավարության պահուստային ֆոնդի.

«ՀՀ Ոստիկանության կարիքի բավարարում» 31001 միջոցառման՝

«Շենքերի, շինությունների շինարարություն» 5112 հոդվածին ուղղել 1003.4 մլն. դրամ

«Այլ մեքենաներ և սարքվորումներ» 5129 հոդվածին ուղղել 150.2 մլն. դրամ»:

  • Կիսվել: