չորեքշաբթի, մայիս 1
1 / 5 / 2024
Սյունիքում պարեկները տուգանել են Գորիսի, Կապանի ու Մեղրիի քաղաքապետներին

Սյունիքում պարեկները տուգանել են Գորիսի, Կապանի ու Մեղրիի քաղաքապետներին

Վերջին օրերին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Սյունիքի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գևորգ Զաքարյանի գլխավորությամբ, Սյունիքի մարզում հայտնաբերել ու վարչական պատասխանատվության են ենթարկել օրինախախտ վարորդների, այդ թվում՝ պետական պաշտոնյաների:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, պարեկների կողմից ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու համար վարչական պատասխանատվության են ենթարկվել Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և Մեղրիի քաղաքապետ Բագրատ Զաքարյանը:

Նշենք, որ օրեր առաջ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ոստիկանության պետ, ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի հանձնարարականներով Սյունիքում 1 շաբաթ գործուղման է եղել ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության պետ, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանը:

  • Կիսվել: