ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Երևանի գնդի պարեկները խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

Երևանի գնդի պարեկները խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոց են հայտնաբերել

ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության պետ, գնդապետ Արթուր Խուդինյանը ՊԾ Երևան քաղաքի գնդի և մարզային ՊԾ գոմարտակներ այլցելու ժամանակ ղեկավար կազմին հայտնել է, որ ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ մայոր Արամ Հովհաննիսյանի կարգադրություններով 2023 թվականը հայտարարվել է պայքար թմրամոլության դեմ ու դրա արդյունքում պարեկները նույնպես պետք է ակտիվ պայքար տանեն նման արատավոր երևույթի դեմ: Հայտնում է shamshyan.com-ը։

Վերջին ամիսներին Երևանի գնդի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արագածոտնի Լոռու և Տավուշի մարզերի գումարտակների պարեկները ակտիվ պայքար են ծավալել և շարունակում են ծավալել հայտնաբերելու համար այն անձանց, ովքեր առնչություն ունեն թմրամոլության հետ՝ այդ թվում թմրամիջոցների տարածման, օգտագործման մեջ: Պարեկները նաև հայտնաբերել են մեծ թվով անձանց, ովքեր Telegram-ի միջոցով իրենց սև գործն են արել՝ տարածելով փաթեթավորված թմրամիջոցներ:  ՊԾ Երևան քաղաքի գնդում երեկ հերթական անգամ ստացված օպերատիվ տվյալներով հայտնաբերվել է խոշոր չափի «կրիստալ» տեսակի թմրամիջոց: 

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։

  • Կիսվել: