երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Շիրակի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Շիրակի պարեկները ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու դեպքեր են բացահայտել

Նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի պարեկները, ստացված տեղեկություններն իրացնելով, Ջիվանու փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու ոստիկանության Կումայրիի բաժին են տեղափոխել 26-ամյա մի երիտասարդի: Գյումրեցի երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ: Երիտասարդը իրավապահներին հայտնել է, որ այն թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:

Նոյեմբերի 1-ին Շիրակի մարզի պարեկները, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, Գյումրիի Վազգեն Սարգսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել ու ոստիկանության Մուշի բաժին են տեղափոխել 17-ամյա գյումրեցի երկու երիտասարդի: Ձերբակալման պահին նրանցից մեկը գրպանից կաթուցիչ է գետնին նետել: Բաժնում նա հայտնել է, որ կաթուցիչում թմրանյութ էր՝ պատրաստված վայրաճ բույսերից:

Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում դեպքի վայրի զննություն է կատարվել. կաթուցիչը հայտնաբերվել է:

Նոյեմբերի 1-ին Շիրակի պարեկները բացահայտեցին ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու հերթական դեպքը: Գյումրիի Անկախության հրապարակում նրանք կանգնեցրել են Աբովյան փողոցի 28-ամյա բնակչի վարած «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Երիտասարդը ձերբակալվել ու տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին, իսկ մեքենան՝ բաժնի պահպանվող հատուկ տարածք: Խուզարկությամբ երիտասարդի մոտ հայտնաբերվել է թմրանյութի նմանվող զանգվածով կաթուցիչ: Նա հայտնել է, որ զանգվածը թմրանյութ է՝ պատրաստված վայրաճ բույսերից:

Նոյեմբերի 2-ին, օպերատիվ տեղեկություններն իրացնելով, պարեկները Գյումրիի Սայաթ-Նովայի փողոցում կանգնեցրել են 41-ամյա տղամարդու վարած «Օպել» մակնիշի ավտոմեքենան: Ուղևորներից մեկը մեքենայից իջնելիս նետել է ներարկիչներ և դեղահաբեր: Վարորդը և հինգ ուղևորները ձերբակալվել ու տեղափոխվել են բաժին, իսկ մեքենան տեղափոխվել է բաժնի պահպանվող հատուկ տարածք: Խուզարկությամբ 40-ամյա ուղևորի մոտ հայտնաբերվել է մոխրացված հետքերով երկու կաթուցիչ:
Ձերբակալվածները և դեպքերի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաքննությամբ դեպքերի հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: