չորեքշաբթի, մայիս 22
22 / 5 / 2024
Կալանավորը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն զոհված զինծառայողի մոր

Կալանավորը հացադուլ է հայտարարել՝ ի աջակցություն զոհված զինծառայողի մոր

Կալանավորված Ռոբերտ Մովսիսյանը հայտարարել է անժամկետ հացադուլ՝ ի աջակցություն անազատության մեջ գտնվող Գայանե Մարտիրոսյանի։ Մովսիսյանի դիմումը՝ ուղղված «Վարդաշեն»  ՔԿՀ պետին հրապարակել է ակտիվիստ Նարեկ Մանթաշյանը։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում երեկ գիշեր ընթացել է 44-օրյա պատերազմում զոհված զինծառայող Ժորա Մարտիրոսյանի մոր՝ Գայանե Մարտիրոսյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ  բողոքի, ինչպես նաև վարույթ իրականացնող մարմնի կողմից ներկայացված կալանավորման միջնորդության քննությունը։ Նիստը շարունակվելու է այսօր ժամը 13։00-ին։

Գայանե Մարտիրոսյանը մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի որդուն՝ Աշոտ Փաշինյանին առևանգելու մեջ։ Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել:

ֆգհն

  • Կիսվել: