շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Կալանավորվել է զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող 18-ամյա քաղաքացին

Կալանավորվել է զինվորական ծառայությունից խուսափելու մեղադրանքով հետախուզվող 18-ամյա քաղաքացին

ՆԳՆ ոստիկանության Մարտունու բաժնի համայնքային ոստիկանները, իրացնելով օպերատիվ տվյալները, հունվարի 8-ին Եկատերինբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո «Զվարթնոց» օդանավակայանում հայտնաբերել և վարույթն իրականացնող մարմին են ներկայացրել 18-ամյա Վահան Հ.-ին, տեղեկացնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Նա 2023 թ. հոկտեմբերի 27-ից ոստիկանության Մարտունու բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 461-րդ հոդվածի (Պարտադիր զինվորական կամ այլընտրանքային ծառայությունից կամ զորահավաքային զորակոչից խուսափելը) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

 

  • Կիսվել: