երեքշաբթի, մայիս 21
21 / 5 / 2024
Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը

Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետը

Կալանավորվել է Երևանի կայազորային հոսպիտալի պետ Երվանդ Հովհաննիսյանը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:

Հակակոռուպցիոն կոմիտեից հայտնում են, որ Հովհաննսյանին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու համար։ 

Քրեական վարույթի շրջանակում կան նաև այլ մեղադրյալներ, սակայն նախաքննության շահերից ելնելով՝ Հակակոռուպցիոն կոմիտեից այլ մանրամասներ չհայտնեցին` նշելով,որ առաջիկայում դեպքի հանգամանքների վերաբերյալ հաղորդագրություն կտարածեն։

  • Կիսվել: