երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

Կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է․ ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում ավարտվել է «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից հիվանդանոցից փախուստի դիմելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Այս մասին InfoPort.am-ին հայտնեցին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նախաքննության ընթացքում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 1974թ. ծնված «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորը, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում քննվող 3 դատական գործերով հանդիսանալով ամբաստանյալ, կալանավորումը  խափանման միջոց ընտրված լինելու պայմաններում, 11.02.2019թ. նշված ՔԿՀ-ից բուժման նպատակով տեղափոխվել է «Արմենիա» ԲՀԿ-ի սրտաբանական բաժին և գտնվելով անվտանգության աշխատակիցների հսկողության տակ՝ 18.02.2019 թվականին՝ ժամը 15.35-ի սահմաններում, դիմել է փախուստի:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փախուստի դիմաց կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 355-րդ հոդվածի 1-ին մասով:

Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: