երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՅԴ–ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ–ական տուժող են ճանաչվել

ՀՅԴ–ական Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ կալանքի տակ. 5 ՔՊ–ական տուժող են ճանաչվել

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանի տան և ՔՊ գրասենյակի մոտ պայթուցիկ տեղադրելու գործով կալանավորված Գագիկ Սարգսյանը կշարունակի մնալ անազատության մեջ։ Sputnik Արմենիային այս մասին հայտնեց փաստաբան Մկրտիչ Դավթյանը։

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, բավարարել է Գագիկ Սարգսյանի կալանավորման ժամկետը ևս 2 ամսով երկարացնելու մասին միջնորդությունը։

Փաստաբանը նշեց, որ քրեական գործով տուժող է ճանաչվել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 5 անդամ, իսկ իր պաշտպանյալի կալանքը երկարացնելու որոշումը դեռևս չի ստացել։

 

  • Կիսվել: