շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հրապարակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի իրավասության շրջանակը

Հրապարակվել է ՀՀ արդարադատության փոխնախարար Գրիգոր Մինասյանի իրավասության շրջանակը

Հունվարի 12-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Գրիգոր Մինասյանը նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ:

Նախարարության կայքում հրապարակվել է Մինասյանի իրավասությունների շրջանակը: Այն ներկայացնում ենք ստորև.

ա. իր իրավասության շրջանակներում դատական և իրավական ոլորտի բարեփոխումների ռազմավարական ուղղությունների և համապատասխան ծրագրերի մշակման և իրականացման ապահովման,

բ. էլեկտրոնային արդարադատության ոլորտում քաղաքականության մշակման,

գ. դատական ակտերի հարկադիր կատարման քաղաքականության մշակման ապահովման,

դ. Հայաստանի բոլոր մարզերում «Մեկ պատուհանի» սկզբունքով հանրային ծառայությունների միասնական գրասենյակի գործարկման.

6) Նախարարի տեղակալ Գրիգոր Մինասյանն իրեն հանձնարարված բնագավառներում համապատասխան աշխատանքների համակարգումն իրականացնում է նախարարության Հարկադիր կատարումն ապահովող ծառայության, ինչպես նաև ոլորտի համապատասխան մասնագետների ներգրավման միջոցով:

 

  • Կիսվել: