չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրաչ Հակոբյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին և Արթուր Դանիելյանին

Հրաչ Հակոբյանը դատի է տվել Նարեկ Սամսոնյանին և Արթուր Դանիելյանին

ՀՀ ԱԺ իմքայլական պատգամավոր, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներորդին՝ Հրաչյա Հակոբյանը դատի է տվել «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանին և  «Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանին՝ մեղադրելով նրանց իր հեղինակությունն արատավորելու համար։ Այս մասին InfoPort.am-ը տեղեկանում է Սամսոնյանի ֆեյսբուքյան էջից։

Հիշեցնենք, որ պատգամավոր Հակոբյանի անվան շուրջ համացանցում լուրեր էին շրջանառվում առ այն, որ նա կապված է ՌԴ Կրասնոդարի մարզում Հայաստանից ժամանած՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդանավի կալանավորման հետ։

Ավելի ուշ ԱԺ պատգամավորը InfoPort.am-ի հետ զրույցում անհեթեթություն անվանեց այդ լուրերը։

Նշենք, որ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով:

Ըստ սահմանապահների՝ այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Փաստաթղթերից նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:

 

 

 

  • Կիսվել: