չորեքշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2024
Հրաչյա Հակոբյանը հերքում է ՌԴ-ում ՀՀ-ից մաքսանենգ ծխախոտ տեղափոխած օդանավի հետ իր առնչության մասին լուրերը

Հրաչյա Հակոբյանը հերքում է ՌԴ-ում ՀՀ-ից մաքսանենգ ծխախոտ տեղափոխած օդանավի հետ իր առնչության մասին լուրերը

ԱԺ պատգամավոր Հրաչյա Հակոբյանը InfoPort.am-ի հետ զրույցում անհեթեթություն անվանեց իր անվան շուրջ համացանցում շրջանառվող լուրերն առ այն, որ նա կապված է ՌԴ Կրասնոդարի մարզում Հայաստանից ժամանած՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխող օդանավի կալանավորման հետ։

Պատգամվորը նշեց, որ շուտով այդ կապակցությամբ նա հանդես կգա հայտարարությամբ։

Պետեկամուտների կոմիտեից էլ  InfoPort.am-ին հայտնեցին, որ շուտով իրենց մասով այս առնչությամբ կլինի պաշտոնական հայտարարություն:   

Նշենք, որ շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով:

Ըստ սահմանապահների՝ այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Փաստաթղթերից նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:

  • Կիսվել: