շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
ՌԴ-ում Հայաստանից ժամանած օդանավ է կալանավորվել՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխելու համար

ՌԴ-ում Հայաստանից ժամանած օդանավ է կալանավորվել՝ 40 տոննա մաքսանենգ ծխախոտ տեղափոխելու համար

Կրասնոդարում Հայաստանից ժամանած օդանավ է կալանավորվել, որը 40 տոննա մաքսանենգ ծխախոտ է տեղափոխել: Այս մասին հայտնում է «Բոյլերնայա»-ն:

Չնայած փակ սահմանների և մաքսանենգության դեմ պայքարի միջոցառումների ուժեղացմանը, անհատ ձեռնարկատերերը, որոնք զբաղվում են ծխախոտի մաքսանենգությամբ, նույնիսկ այսօր փորձում են Ռուսաստանի տարածքով տեղափոխել տասնյակ տոննա կեղծ արտադրանք: Փակ աղբյուրներով օրեր շարունակ տեղեկություն էր ստացվում ՌԴ հարավում մաքսանենգ ծխախոտի ամենամեծ խմբաքանակը բացահայտելու մասին: Այժմ տեղեկատվությունը հաստատել են մի քանի աղբյուրներ: 

Շաբաթ օրը՝ ապրիլի 25-ին ՌԴ ԱԴԾ աշխատակիցները, մաքսային ծառայության հետ միասին, Կրասնոդարի օդանավակայանում կալանավորել են մաքսանենգ ծխախոտի 40 տոննա ընդհանուր քաշով խմբաքանակ: Ընդհանուր առմամբ հայտնաբերվել է 2700 տուփ տարբեր ապրանքանիշների ծխախոտ՝ հայկական ակցիզով:

Ըստ սահմանապահների՝ այն Հայաստանից Աֆղանստան էր ուղևորվում ՝ Կրասնոդարում և Դուշանբեում կանգառներով։ Փաստաթղթերից նրանցից առգրավվել է կեղծված հաշիվ-ապրանքագիր ու հայտարարագիրը:

Ներկայում ինքնաթիռն իր ամբողջ պարունակությամբ հետաքննության ընթացքում կմնա Կրասնոդարում:

  • Կիսվել: