շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել  Նարեկ Սամսոնյանի գործի մասին

Ռուբեն Մելիքյանը մանրամասներ է հայտնել Նարեկ Սամսոնյանի գործի մասին

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ չնայած ըստ օրենքի՝ դատարանը ընդդիմադիր գործիչ Նարեկ Սամսոնյանի ձերբակալման դեմ բողոքի վերաբերյալ պետք է որոշում կայացնի 24 ժամվա ընթացքում, սակայն դեկտեմբերի 14-ին, ժամը 18:47-ին ներկայացված իր բողոքի վերաբերյալ մինչ այս պահը ոչ մի լուր չկա։ 

«Հրավիրում եմ աշխարհի բոլոր առաջատար ֆիզիկոսների, ապագա Էյնշտեյնների ու Սթիվեն Հոքինգների ուշադրությունը․

Երևան քաղաքի արևմտյան հատվածում, մասնավորապես, Աջափնյակի դատարանի թիվ 1 դահլիճի տարածքում գրանցվել է ժամանակատարածային կոնտինուումի խաթարման աննախադեպ դրսևորում, որի ուսումնասիրումը հավանաբար նոր լիցք կհաղորդի «ժամանակի մեքենա» ստեղծելու՝ պայծառ ուղեղների դարավոր երազանքին։

Բանն այն է, որ ըստ օրենքի՝ ձերբակալման դեմ բողոքներով դատարանը պիտի որոշում կայացնի 24 ժամվա ընթացքում, մինչդեռ ամսի 14-ին ժամը 18:47-ին ներկայացված բողոքիս ճակատագրի վերաբերյալ ոչ մի խաբարություն չունեմ մինչ այս պահը՝ ամսի 16-ի ժամը 11:47-ը։

Այս տարօրինակ երևույթի միակ գիտական բացատրությունը ժամանակատարածային ռիթմի ասինխրոն տատանումների ակումուլյացիան է՝ պայմանավորված երկրագնդի կոնկրետ հատվածում տեղի ունեցող տեկտոնիկ մոբիլությամբ», - գրել է Մելիքյանը։

  • Կիսվել: