երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
 Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել

Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել

«Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ նախագահ Նարեկ Սամսոնյանը բերման է ենթարկվել Ոստիկանության Կենտրոնի բաժին։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության վարչությունից։

«Ոստիկանության ապօրինի պահանջը կատարելուց հրաժարվելու ընթացքում սադրանքի արդյունքում բերման եմ ենթարկվել կենտրոնի ոստիկանություն»,- գրել է Սամսոնյանը։

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել է, որ Սամսոնյանի մոտ է․

«Նարեկ Սամսոնյանի մոտ եմ։ Հենց նոր Ոստիկանության ներկայացուցիչը (կապիտակ Հայրապետյանը) բանավոր պարզաբանեց, որ Ն.Սամսոնյանը ենթարկվել է վարչական ձերբակալման՝ ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար»,- գրել է նա:

 
 

  • Կիսվել: