շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Հայտնի է «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստի օրը

Հայտնի է «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստի օրը

Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Զարուհի Նախշքարյանը «Շուշան Փաշինյանն ընդդեմ Նարեկ Սամսոնյանի» գործով առաջին դատական նիստը նշանակել է ապրիլի 23-ին: Այս մասին հայտնում է «168 ժամը»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի դուստրը «Քաղաքացիական գիտակցություն» ՀԿ ղեկավար Նարեկ Սամսոնյանի դեմ ներկայացրած հայցով պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել Սամսոնյանին հրապարակայնորեն հերքել Շուշան Փաշինյանի հասցեին հրապարակված զրպարտություն համարվող տեղեկությունները։

  • Կիսվել: