երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկում է քննիչների ընդունելության հերթական փուլը

ՀՀ քննչական կոմիտեն մեկնարկում է քննիչների ընդունելության հերթական փուլը

Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի որակավորման հանձնաժողովը սկսել է կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց՝ քննիչների ընդունելության հերթական գործընթացը։

Այն անձինք, ովքեր ունեն քննիչ դառնալու ցանկություն և համապատասխանում են դրա համար օրենսդրությամբ սահմանված պահանջներին,  անհրաժեշտ փաստաթղթերը կարող են ներկայացնել ՀՀ քննչական կոմիտեի կենտրոնական ապարատի վարչական շենք։

Դիմումներն ընդունվում են 2024թ. մարտի 18ից 29-ըներառյալ՝  բացի ոչ աշխատանքային օրերից:

Ընդունելությունը կամակերպվում է երկու փուլով։ Առաջին՝ գրավոր քննությունը, տեղի կունենա 2024 թվականի ապրիլի 11-ին, ժամը 11:00-ին։ Գրավոր քննությունից դրական գանահատական՝  50 և ավելի միավոր ստացած հայտատուների հետ սեղմ ժամկետում անցկացվելու է բանավոր քննություն:

Դիմումների ընդունման գործընթացին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, բանավոր և գրավոր քննությունների ընթացակարգերին և  հետաքրքրող այլ տեղեկություններին կարելւ է ծանոթանալ կոմիտեի պաշտոնական կայքում հրապարակված հայտարարությամբ։

  • Կիսվել: