հինգշաբթի, մարտ 28
28 / 3 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը ՀՀ-ում

ՀՀ ՄԻՊ-ը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալին է ներկայացրել մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը ՀՀ-ում

Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունիսի 9-ին հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի հարցերով փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդի հետ:

Ինչպես հայտնում են ՄԻՊ-ից, հանդիպման ընթացքում Պաշտպան Գրիգորյանը ներկայացրել է մարդու իրավունքների պաշտպանության իրավիճակը Հայաստանում:

ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Կարա ՄըքԴոնալդը շնորհավորել է տիկին Գրիգորյանին պատասխանատու առաքելության ստանձնման առթիվ, այնուհետև հետաքրքրվել է Պաշտպանի առաջնահերթություններից, քննարկվել են մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մարտահրավերները:

Ամփոփելով հանդիպումը՝ Կարա ՄըքԴոնալդը հետագա համագործակցության պատրաստակամություն է հայտնել։

  • Կիսվել: