կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ

Հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել․ ՀՀ ՄԻՊ

Լեռնային Ղարաբաղի շուրջ 8 ամսյա շրջափակումը շարունակվում է։ Հունիսի 15-ից ի վեր տարածաշրջանը ոչ մի մարդասիրական օգնություն չի ստացել։ Այս մասին «Տելեգրամի» իր ալիքում գրել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

«Հատկապես խոցելի են 20 հազար տարեցները, 9000 հաշմանդամություն ունեցողները, 30 հազար երեխաները, հղի կանայք, վիժումների թիվը Լեռնային Ղարաբաղում եռապատկվել է։ Հումանիտար աղետը հաղթահարելու համար անհրաժեշտ է անհապաղ միջոցներ ձեռնարկել»,-գրել է նա։

 

  • Կիսվել: