շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Ադրբեջանցիների կողմից 68-ամյա արցախցուն արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը կապ է հաստատել ԿԽՄԿ-ի գործընկերների հետ

Ադրբեջանցիների կողմից 68-ամյա արցախցուն արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ ՀՀ ՄԻՊ-ը կապ է հաստատել ԿԽՄԿ-ի գործընկերների հետ

Հայաստան բուժման նպատակով տեղափոխվող 68-ամյա տղամարդուն ադրբեջանցիների կողմից արգելանքի վերցնելու դեպքի առնչությամբ

«Ստացված տեղեկությունների համաձայն՝ Ադրբեջանն արգելանքի է վերցրել բուժման նպատակով Կարմիր խաչի միջոցով այսօր՝ հուլիսի 28-ին, ՀՀ բուժհաստատություն տեղափոխվող Լեռնային Ղարաբաղի 68-ամյա քաղաքացուն:

Խնդրի առնչությամբ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ, շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ:

Դեպքի առնչությամբ մանամասներ ճշտելուց հետո պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին: Այս մասին հայտնում են ՀՀ ՄԻՊ գրասենյակից:

 

  • Կիսվել: