կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Ադրբեջանի ՄԻՊ-ին նամակ եմ գրել մեկ ամիս առաջ, դեռևս պատասխան չունենք. Անահիտ Մանասյան

Ադրբեջանի ՄԻՊ-ին նամակ եմ գրել մեկ ամիս առաջ, դեռևս պատասխան չունենք. Անահիտ Մանասյան

Մեկ ամիս առաջ նամակ եմ ուղարկել Ադրբեջանի ՄԻՊ-ին, սակայն դեռ պատասխան չեմ ստացել: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Անահիտ Մանասյանը:

Անդրադառնալով Արցախում հումանիտար աղետի առնչությամբ միջազգային կառույցների արձագանքին՝ Մանասյանը նշեց, որ այստեղ  կարիք կա գործուն քայլեր ձեռնարկելու. «Շատ կարևոր է, որպեսզի միջազգային դերակատարները նաև գործուն քայլեր ձեռնարկեն՝ խնդիրը կարգավորելու ուղղությամբ: Մենք չենք կարող ժամանակակից աշխարհում խոսել առնվազն երաշխավորված իրավունքների մասին: Մենք պետք է ունենանք հիմնարար իրավունքների լիակատար պաշտպանություն եւ երաշխավորում»:

  • Կիսվել: