երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
ՀՀ ՄԻՊ-ը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ համագործակցությունը

ՀՀ ՄԻՊ-ը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ համագործակցությունը

Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից հայտնում են, որ  Անահիտ Մանասյանն ապրիլի 11-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի Արդարադատության և մարդու իրավունքների ոլորտում համագործակցության ծրագրերի բաժնի պետի տեղակալ Լիլիթ Դանեղյան-Բոսլերի գլխավորած պատվիրակությանը:
 
Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Մանասյանը բարձր է գնահատել Եվրոպայի խորհրդի հետ ձևավորված սերտ համագործակցությունը՝ հատուկ ընդգծելով ԵԽ ծրագրերի կարևոր դերակատարությունը Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության համակարգի զարգացման գործում։
 
Անդրադարձ է կատարվել ԵԽ աջակցությամբ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի կարողությունների զարգացմանն ուղղված միջոցառումների կարևորությանը։
 
Իր հերթին Լիլիթ Դանեղյան-Բոսլերը կարևորել է պաշտպանի հաստատության դերը մարդու իրավունքների պաշտպանության բարձր առաքելության իրականացման գործում՝ վստահություն հայտնելով համագործակցության շարունակական ամրապնդման վերաբերյալ:
 
Հանդիպման ավարտին մասնակիցները բարձր են գնահատել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում Պաշտպանի աշխատակազմի և Եվրոպայի Խորհրդի միջև ձևավորված երկարամյա և արդյունավետ համագործակցության մակարդակը և նախանշել փոխգործակցությունն ընդլայնելու ուղղությունները:

  • Կիսվել: