կիրակի, հունիս 8
8 / 6 / 2025
Հետախուզվում էր երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով

Հետախուզվում էր երթևեկության կանոնները խախտելու մեղադրանքով

ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 23-ին բաժին է ներկայացել 34-ամյա Ռեզա Ա.-ն:

Նա հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի (Ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը) 2-րդ մասի մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ կալանք:

  • Կիսվել: