շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է պրոբացիայի ծառայություն

Հետախուզվողը հայտնաբերվել և ներկայացվել է պրոբացիայի ծառայություն

ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ մարտի 11-ին Արագածի փողոցում հայտնաբերվել և բաժին է ներկայացվել 33-ամյա Գոռ Հ.-ն, որը մարտի 6-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 396-րդ հոդվածի (Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ դրանց ածանցյալների կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) մեղադրանքով:

Խափանման միջոցը՝ ստորագրություն:

Նա ներկայացվել է պրոբացիայի ծառայություն:

 

  • Կիսվել: