կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
ՀԲՃ-ն հրապարակել է պաչամբարից ջուր խմող կովերի լուսանկար և գրել պետական կառույցներին ուղղված հարցումների մասին

ՀԲՃ-ն հրապարակել է պաչամբարից ջուր խմող կովերի լուսանկար և գրել պետական կառույցներին ուղղված հարցումների մասին

Համահայկական բնապահպանական ճակատը, հրապարակելով 2016 թվի Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը խմող կովերի լուսանկար, տեղեկացնում է, որ 2 պետական կառույցների շատ կարևոր հարցում է ուղարկել։

Գրառման մեջ  ասվում է․ «Պաշտոնական հարցում ենք ուղարկել 2 պետական կառույցների խնդրելով տրամադրել հետևյալ տեղեկությունները․
1. Արդյո՞ք երբևէ լաբորատոր հետազոտությունների միջոցով ստուգել են մետաղական հանքավայրերը շահագործող ընկերությունների կողմից բնական ջրահոսքեր բաց թողնվող հոսքաջրերի ֆիզիկաքիմիական ցուցանիշներն ու դրանց համապատասխանությունն այդ ընկերությունների ստացած թույլատրելի սահմանային արտահոսքի (ԹՍԱ) նորմաներին։
2. Եթե այո, ապա խնդրել ենք տրամադրել այդ բոլոր հետազոտությունների ամբողջական արդյունքները։

Հայկական բնապահպանական ճակատ կամավորական նախաձեռնություն, 15․11․2019

Լուսանկարում կովերը խմում են Արծվանիկի պոչամբարից դուրս եկող հոսքաջրերը, 2016թ․»

  • Կիսվել: