ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայտնի է Վլադիմիր Գասպարյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը

Հայտնի է Վլադիմիր Գասպարյանի եւ մյուսների գործով առաջին դատական նիստի օրը

ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի եւ ոստիկանության նախկին այլ բարձրաստիճան պաշտոնյաների գործով առաջին դատական նիստը նշանակվել է հուլիսի 27-ին՝ ժամը 16։30-ին։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից։

Նշենք, որ գործը գտնվում է Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանի վարույթում։

Ըստ մեղադրական եզրակացության՝ Վլադիմիր Գասպարյանը 1997-2011 թվականներին զբաղեցնելով ՀՀ պաշտպանության նախարարության զինվորական ոստիկանության /2007 թվականի փետրվարի 3-ից ռազմական ոստիկանության / վարչության պետի, ապա ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալի պաշտոնները, կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում տեղյակ լինելով ՀՀ պաշտպանության նախարարության թիվ 20440 զորամասի երեք զինծառայողների կողմից իրենց բուն գործառույթները չկատարելու եւ զորամաս չհաճախելու մասին, որեւէ միջոց չի ձեռնարկել, արդյունքում նշված ժամանակահատվածում վատնման եղանակով պետական միջոցներից հափշտակվել է առանձնապես խոշոր չափի գումար:

Բացի այդ, ըստ մեղադրանքի՝ Գասպարյանը 2011-2018 թվականներին զբաղեցնելով ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի պաշտոնը, հանդիսանալով մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, պաշտոնեական դիրքն օգտագործել է ծառայության շահերի հակառակ` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 15.000.000, եւ 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է բնակարանային պայմանների բարելավման կարիք չունեցող ՀՀ ոստիկանության ծառայողներին, ինչի արդյունքում անզգուշությամբ առաջացել են ծանր հետեւանքներ: Գասպարյանը կատարել է իրեն վստահված ուրիշի առանձնապես խոշոր չափերով գույքի վատնում` ՀՀ ոստիկանության հաշվեկշռում գտնվող 10.000.000 ՀՀ դրամ արժողությամբ անշարժ գույքը սեփականության իրավունքով ապօրինի հատկացրել է ՀՀ ոստիկանության ծառայողին:

  • Կիսվել: