երեքշաբթի, ապրիլ 23
23 / 4 / 2024
Դատական նիստը հետաձգվել է․ Քոչարյանը մասնակցել է Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորությանը

Դատական նիստը հետաձգվել է․ Քոչարյանը մասնակցել է Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորությանը

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր) հետաձգեց ԵԴ/0253/01/19 գործով քննությունը։  
 
ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանական կողմը նախապես դիմել է դատարանին և տեղեկացրել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանը մասնակցելու է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի մոր հուղարկավորության արարողությանը։ Դատարանը բավարարել է պաշտպանների դիմումը։  
 
Դատական նիստը հետաձգվեց մեկ շաբաթով։

  • Կիսվել: