երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Դատական նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը

Դատական նիստերի դահլիճում իրավիճակը լարվեց. զոհվածների ծնողները պնդում են չհետաձգել նիստը

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ նախագահությամբ դատավոր Կարեն Բիշարյանի, այսօր՝ մայիսի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ  Փաշինյանի դեմ քրեական գործ չհարուցելու որոշման դեմ բողոքի քննությունը հետաձգելու որոշման պահին իրավիճակը լարվեց դահլիճում։

Դատարանն այլ դատական նիստ ունենալու պատճաբանությամբ հետաձգեց նիստը եւ նշանակեց մայիսի 23-ին, ինչը զոհված զինծառայողների ծնողներին բարկացրեց։ Ծնողները պնդեցին, որ պետք է իրենց բողոքի քննությունը շարունակվի, սակայն դատավոր Բիշարյանը դուրս եկավ նիստերի դահլիճից։

Զոհվածների ծնողները սկսեցին վանկարկել՝ «թուրք, թուրք ես դու, քո երեխային պետք է մորթեին»։

Ծնողները պնդում էին, որ դուրս չեն գալու նիստերի դահլիճից, պահանջում էին դատարանին՝ վերադառնալ դահլիճ եւ շարունակել լսել բողոքը։

Նշենք, որ բողոքը ներկայացրել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը եւ փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը։

 

  • Կիսվել: