երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Ամեն ինչը ճիշտ է և օրինական․ Լևոն Երանոսյանը՝ անհնազանդության ակցիաների մասին

Ամեն ինչը ճիշտ է և օրինական․ Լևոն Երանոսյանը՝ անհնազանդության ակցիաների մասին

Ամեն ինչը ճիշտ է և օրինական. այս մասին լրագրողներին ասաց ՀՀ նախկին փոխոստիկանապետ Լևոն Երանոսյանը՝ անդրադառնալով հարցին՝ ինչ մոտեցում ունի ընդդիմության կողմից փողոց փակելու անհնազանդության ակցիաների վերաբերյալ։

Հարցին՝ պատրաստվո՞ւմ է միանալ պայքարին և ճանապարհ փակել, Երանոսյանը ասաց․ «Ես միացած եմ առաջին օրվանից մինչև հիմա, ամեն ինչ նորմալ է»,- ասաց Երանոսյանը։

Նշենք, որ դաշնակցական երիտասարդները փակել են Կոմիտաս-Վաղարշյան խաչմերուկը: Նրանք նստել էին փողոցում եւ վակարկում էին. «Առանց Նիկոլ Հայաստան», «Նիկոլ դավաճան», «Առանց թուրքի Հայաստան»։ Որոշ ժամանակ անց ոստիկանները եկան եւ բացեցին ճանապարհը:

Հիշեցնենք, որ այսօր՝ ապրիլի 26-ին, երեկոյան ժամը 19.30-ին, Կայարանից՝ Սասունցի Դավթի արձանի մոտից, կմեկնարկի «Դիմադրության շարժման» իրազեկման ակցիան։

  • Կիսվել: