ուրբաթ, մայիս 10
10 / 5 / 2024
Հայտնի է 2021 թվականին սպանված հայտնաբերված 3 զինծառայողի գործով դատական նիստի օրը

Հայտնի է 2021 թվականին սպանված հայտնաբերված 3 զինծառայողի գործով դատական նիստի օրը

2021 թվականի օգոստոսին մարտական հենակետում սպանված երեք զինծառայողների գործով նախաքննությունն ավարտվել է, դատական առաջին նիստը տեղի կունենա մարտի 10-ին: 

Հիշեցնենք, որ զինծառայող Մուրադ Մուրադյանի իրավահաջորդի ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանը ավելի վաղ հայտնել էր, որ դատաբժշկական փորձաքննությունը հերքել է նախաքննական մարմնի այն վարկածը, թե զինծառայողները պարզապես քնած են եղել եւ մահացել են հրազենային վիրավորումից, նրանք նաեւ ունեցել են մարմնական վնասվածքներ:

Փաստաբանի խոսքով` բացի դատաբժշկական փորձաքննությունից մի քանի այլ փորձաքննություններ են արվել, որոնցով բացառվել է զինծառայողների օրգանիզմում թմրանյութեր, հոգեմետ նյութեր կամ ալկոհոլային ազդեցությունը, նաեւ սեռական բռնության ենթարկելու փաստը:

Հիշեցնենք, որ 2021 թվականի օգոստոսի 19-ին մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել էր երեք զինծառայողի դի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածքներով։

Հարուցված քրեական գործով նախ ձերբակալվել, ապա կալանավորվել է զինծառայողների համածառայակիցը։ ՔԿ-ն օգոստոսի 23-ին պաշտոնական հաղորդագրություն տարածեց՝ հայտնելով, որ զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը՝ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու կասկածանքով։

  • Կիսվել: