երեքշաբթի, մայիս 7
7 / 5 / 2024
Հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել

Հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել

Միջազգային իրավական հարցերի ՀՀ ներկայացուցչի գրասենյակի խոսնակը «Ազատության» հետ զրույցում հաստատեց, որ սեպտեմբերի 13-ի կեսգիշերին հայ - ադրբեջանական սահմանին սկիզբ առած ինտենսիվ մարտական գործողությունների ընթացքում հայկական կողմից գերեվարված մեկ անձ է նույնականացվել:

Խոսնակը շարունակեց` շրջանառվում է տեսագրություն, որտեղ «երևում է վիրավորված մեր հայրենակիցը, որը գերեվարված է և ադրբեջանական վերահսկողության ներքո է, և որի իրավունքների պաշտպանության նպատակով մենք արդեն ներկայացրել ենք դիմում Եվրոպական դատարան»:

Դիմումով պահանջվում է Ադրբեջանի նկատմամբ կիրառել միջանկյալ միջոց, «ապահովել մեր հայրենակցի իրավունքները և ֆիզիկական անձեռնմխելիությունը մինչև նրա հայրենադարձումը»:

Ներկայացուցչի գրասենյակից նաև ասացին, որ վաղը մանրամասն տեղեկատվություն կփոխանցեն:

  • Կիսվել: