ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Հայաստանում բարելավվել են իրավական համակարգն ու սեփականության իրավունքը. Fraser ինստիտուտ

Հայաստանում բարելավվել են իրավական համակարգն ու սեփականության իրավունքը. Fraser ինստիտուտ

Fraser ինստիտուտը Կանադայում աշխատող լիբերալ (կլասիկ ազատական) ուղեղային կենտրոն է, որի «Աշխարհի տնտեսական ազատության» (Economic Freedom of the Wrold (EFW)) ցուցանիշն ամբողջական գնահատական է տալիս երկրի ինստիտուտների գործունեության և քաղաքականության իրականացման տնտեսական ազատության ուղղությամբ: Զեկույցում տեղ են գտել նաև Հայաստանի վերաբերյալ եզրակացություններ: 

EFW-ի 2019 թ. տվյալներով՝ 165 երկիր բաժանվում են չորս կատեգորիաների՝ ամենաազատ (most free), ամենաանազատ (least free) և միջին երկու կատեգորիաներ, որոնք անվանվում են երկրորդ և երրորդ։ Հայաստանը դասակարգվում է ամենաազատ տնտեսությունների կատեգորիայում և զբաղեցնում է 15-րդ տեղը։ Առաջին տեղում Հոնկոնգն է, իսկ վերջինում՝ Վենեսուելան։

Հայաստանի գնահատականների վերլուծությունը ցույց է տալիս, որ բարելավվել են իրավական համակարգն ու սեփականության իրավունքը, ներառյալ դատական անկախությունը, անկողմնակալ դատարանները, սեփականության իրավունքի պաշտպանությունը, բարեվարքությունը և ոստիկանության վստահությունը։

Ըստ զեկույցի՝ Հայաստանը նաև բարելավել է կարգավորումների տիրույթը, ի թիվս այլոց՝ վարկային շուկայի, մասնավոր հատվածի վարկավորման, աշխատանքի ընդունման և նվազագույն աշխատավարձի, բիզնես կարգավորման, անկողմնակալ պետական կառավարման, հարկային համապատասխանության ծախսերի ոլորտները։

Մնացած ոլորտներում Հայաստանը գրանցել է տարբեր արդյունքներ: 

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում.

  • Կիսվել: